ՎԱՐՉԱՊԵՏԸ «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի` Թաթայի համերգին ունեցած «շնորհավորական» ելույթից հետո շաբաթ-կիրակի օրերին սոցիալական ցանցերն ու բլոգները «տժժում էին» վարչապետի վերաբերյալ մեկնաբանություններով, որոնցում կար նույնիսկ չափածո տարբերակ:

Տիգրանը՝ Չարենցաբար.
Կուզեմ հիմի երգէ Թաթան … հարբած ըլիմ մինչեւ էգուց,
Ամէն արաղ գլխիս քաշիմ … խոտան ըլիմ մինչեւ էգուց,
Բենթլի նստած` անցնեմ քուչով, կամերայից վրէս նայես`
… Արմենիայով դու ինձ ցույց տաս, ու Հ1-ի անունը տամ,
Խելքս քամուն, հովին տուած` երթամ ընկնեմ համալիրում`
Ջահելների համերգներին տժժիկ անեմ մինչեւ էգուց:
Երթամ ուրիշ ոլորտներից էշ-էշ խոսամ՝ գլուխս տաք,
Ու մեր Սերժ Սարգսյանի ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչեւ էգուց:

(Արտակ Եղիազարյան)

Իսկ «արձակի» տեսքով այսպիսի մեկնաբանություններ կային` «բոց աաաաաաաաաաաաաաաաաա՜», «ես չէի կարողանալու սենց բան հնարեի, հալալ ա տղուն» կամ «իրոք մեր վարչապետը մզցնո՜ւմ ա»:  
Կային նաեւ տողեր այն մասին, որ «ինքն էլ ա մարդ, կարա խմի», բայց ոչ այդ վիճակում ելույթ ունենալու համար: Մյուսն էլ այս «քոմենթի» տակ հարցրել է` «լավ, ես չեմ, դուք եք, ասե՛ք տենամ` սա ՀՀ 2-րդ դեմքին սազակա՞ն վիճակ ա»:
Օգտատերերից մեկն էլ կարծիք էր հայտնել, որ հնարավոր է` վարչապետը «Լֆիկ Սամոյի» օղիներից է խմել, դրա համար այդ օրն է ընկել: Մյուսն էլ ավելացրել էր, թե «մենք էլ գիտեինք` վարչապետն ուտուշ-խմուշի գործում չկա, բայց չէ»…
Իսկ ինտելեկտուալ որակումն իհարկե սա էր. «Վարչապետը ՏՏ ոլորտից անցավ ՃՏ ոլորտի»:




Լրահոս