Ադոնցն էլ Քուշկյանի ճանապարհով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է` «Ինչպես տեղեկացնում են բրյուսելյան մեր աղբյուրները, օրերս Եվրոպական պահպանողականների եւ բարեփոխիչների միության համաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած ԲՀԿ-ական պատգամավորներ` նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին եւ Նաիրա Զոհրաբյանին իրենց երբեմնի կուսակից  Ավետ Ադոնցը չի դիմավորել, չի ճանապարհել, մեկ զանգ իսկ չի արել` հարցնելու երբեմնի իր կուսակիցների, նախարարի որպիսությունը, ինչից, ըստ նույն աղբյուրների, անսահման նեղսրտել է Վարդան Մինասիչը: Այդ օրերին Ադոնցը կաշվից դուրս է եկել ՀՀ վարչապետի համար, որը մասնակցում էր ԵԺԿ գագաթնաժողովին: Ի դեպ, Ադոնցը ցանկանում է Մոսկվա` յուր խնամի Կառլոս Պետրոսյանի «մոտ» տեղափոխվել, ՌԴ դեսպանի կարգավիճակով, սակայն դա ոչ կերպ չի հաջողվում նրան: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ականների եվրոպական առաքելությանը, ապա վերջիններս այնտեղից վերադառնալուց հետո ոչ մի ձայն-ծպուտ, հաղորդագրություն չեն տարածել, թե ինչու էին մեկնել եւ արդյո՞ք դրական պատասխան են ստացել ԵՊԲ կուսակցությանն անդամակցության իրենց հայտին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս