
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան:
Այս մասին հայտնել է Պետդեպը։
Օ’Բրայենը հանդիպելու է Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը:
Բացի այդ, պետքարտուղարի օգնականը կգլխավորի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպումը, որը կգնահատի երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և կքննարկի հետագա քայլերը:
Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։