Ջրային փրկարարները գետն ընկած մեքենայից երկու մարմին են դուրս բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին` ժամը 22:26-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի մոտ, «ԳԱԶելը» բախվել է բետոնե արգելապատնեշին և ընկել Հրազդան գետը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Ժամը 22:59-ին Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայությունից հայտնել են, որ ջրային փրկարարները գետն ընկած մեքենայից դուրս են բերել մոտ 13 տարեկան աղջկա և մոտ 40 տարեկան կնոջ դիեր:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս