«Բերիլ»․ Ատլանտյան օվկիանոսում նոր փոթորիկ է ձևավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բերիլ» արեւադարձային փոթորիկը ձեւավորվել է Ատլանտյան օվկիանոսում եւ կարող է վերածվել այս տարվա առաջին մրրիկին նախքան Կարիբյան ծով հասնելը հաջորդ շաբաթվա սկզբին։ Բարբադոսի օդեւերեւթաբանական ծառայությունը հայտարարել է փոթորկի նախազգուշացում Բարբադոսի համար շաբաթ վաղ առավոտյան։

«Բերիլը» անվանում ստացած երկրորդ փոթորիկն է փոթորիկների սեզոնին, որը, ըստ կանխատեսումների, կշարունակվի հունիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ն Ատլանտիկայում։

Այս ամիս ավելի վաղ «Ալբերտո» մերձարեւադարձային փոթորիկը հարվածել էր Մեքսիկայի հյուսիս-արեւելքին՝ առաջ բերելով հորդ անձրեւներ, որոնց հետեւանքով զոհվել է չորս մարդ։




Լրահոս