Թուրքիան ամառային տապի հետևանքով հայտնվել է անտառային հրդեհների բովում: Արդեն 2 օր է, ինչ երկրի արևմուտքում գտնվող Իզմիրի նահանգում հրդեհը մարել չի հաջողվում:
Նշվում է, որ Բերգամա շրջանում բռկված անտառային հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է 6 ինքնաթիռ, 5 ուղղաթիռ, 25 ջրատար և 7 հրշեջ մեքենա, 4 բուլդոզեր և աշխատակիցների 4 առանձին հաշվարկ:
Մեկ այլ բնական աղետ տեղի է ունեցել հյուսիս-արևելքում գտնվող Էրզրում նահանգում: Օլթույի շրջանում տեղացած հորդառատ անձրևեների հետևանքով ջրերը հեղեղել են մեքենաներ, ծառեր, գոմեր, ճանապարհներ և գյուղատնտեսական նշանականության հողեր:
Դեպքի վայր է ուղարկվել Թուրքիայի աղետների և արտակաիրգ իրավիճակների վարչության փրկարարական հաշվարկներ: