168 ժամ. Արթուր Բաղդասարյանը կազատվի աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրների համաձայն` առաջիկայում շարունակվելու են վերջին օրերին ընդհատված պաշտոնանկությունները, եւ դրանք ներկայացվելու են “նոր լույսի ներքո”: “Մասնավորապես, այս օրերին իշխանական վերնախավում խոսում են “Օրինաց Երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ Ազգային անվտանգության քարտուղարի (ԱԽՔ) պաշտոնից ազատման մասին: Ըստ շրջանառվող տեղեկությունների` դա նման է լինելու Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությանը այն իմաստով, որ Բաղդասարյանը հայտարարելու է, թե պաշտոնից հեռանում է ՕԵԿ-ի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգելու համար: Իշխանությունների հաշվարկը հետեւյալն է. Արթուր Բաղդասարյանը արդեն ոչ ԱԽՔ պաշտոնում կփորձի փոքր-ինչ ընդդիմադիրի դեր խաղալ, եթե դա ինչ-որ հրաշքով հաջողվի, ՕԵԿ-ը առանձին կմասնակցի ընտրություններին: Եթե ոչ, ինչը շատ ավելի հավանական է, ՕԵԿ-ին 2-3 տեղ կտան ՀՀԿ-ի ցուցակում, եւ Ա. Բաղդասարյանը կդառնա, ասենք, ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետի տեղակալի տեղակալ: Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի քարտուղարի նոր հավակնորդներին, ապա դեռեւս անուններ չեն նշվում: Թեեւ, ինչպես Աժ նախագահի դեպքում, ԱԽ քարտուղար եւս կարող է չնշանակվել: Հայաստանը արդեն գտնվում է նախընտրական փուլում, եւ բոլոր նշանակումները կատարվում են բացառապես այդ տրամաբանության շրջանակներում: Ուստի ազգային անվտանգության խորհուրդը մի քանի ամիս կարող է նաեւ նախագահ չունենալ: Առավել եւս, որ Արթուր Բաղդասարյանն էլ չեղածի հաշիվ է”,- գրում է “168 ժամ”-ը:




Լրահոս