Ադրբեջանցիների հանդեպ պետք է ձեռնարկել պատժիչ գործողություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կատարվող միջադեպերից հետո ադրբեջանցիների հանդեպ պետք է պատժիչ գործողություններ ձեռնարկել, եւ որ դրանք արդյունավետ են` հաստատ է,- այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` սահմանին կատարվող միջադեպերի առնչությամբ միջազգային հանրությունը վաղ թե ուշ կարձագանքի: “Այն, որ ադրբեջանական բանակում կորուստները շատ են`միանշանակ է: Միայն այս տարվա ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են 108 զոհերի մասին”,- հավելեց նա: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ սահմանին կատարվող սպանություններով ադրբեջանական կողմը փորձում է բարոյապես թուլացնել նախազինակոչային շրջանում գտնվող հայ ապագա զինվորներին, ստիպում վախենալ և խուսափել սահմանային դիրքերում ծառայելուց: Անդրադառնալով ղարաբաղյան պատերազմի վերսկսման թեմային` Մելիք-Շահնազարյանը նախ նկատեց, որ բանակցային գործընթացի ձախողումն արդյունք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականության: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին ավելացրեց, որ պատերազմի վերսկսման հավանականությունը միշտ կա, եւ այն երբեք չի կարելի բացառել:




Լրահոս