ՀԱԿ-ը ինքնորոշման խնդիր ունի եվ պետք է իրեն հստակ դրսեվորի:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում քաղաքական շուկա է ձեւավորվել,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` խոսելով ներքաղաքական առաջիկա զարգացումների շուրջ: Բանախոսը քաղաքական դաշտը դիտում է որպես քաղաքական շուկա, իսկ քաղաքական ուժերին ` բրենդներ, որոնք ունեն արտադրանք: Նրա կարծիքով` ՀԱԿ բրենդը պետք է առաջարկի նոր արտադրանք, որը չկա շուկայում: “Բոլոր արտադրանքները զբաղված են եւ բոլոր տեղերը` զբաղեցված: Նրանք ասում են, որ պետք է դադարեցնել գործող բրենդը, բայց չեն առաջարկում մեկ ուրիշը”,-մեկնաբանեց Ադիբեկյանը` ընդգծելով, որ հասարակության շրջանում դժգոհությունը այնքան մեծ չէ, որ սոցիալական ալիք բարձրանա: Սոցիոլոգի կարծիքով` ՀԱԿ-ը ինքնորոշման խնդիր ունի եւ պետք է իրեն հստակ դրսեւորի:




Լրահոս