Տարոն Մարգարյանը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հրայր Անտոնյանին:Տ. Մարգարյանը կարևորել է թիմային աշխատանքի մոտեցումը՝ անկախ անձերի փոփոխությունից և նշել, որ մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերը համալրված են բանիմաց կադրերով, որոնք լավատեղյակ են համայնքի խնդիրներին և հստակ պատկերացնում են իրենց պարտավորությունները։Ընդգծելով, որ քաղաքապետարանի ծրագրերը կյանքի կոչելու հարցում կարևոր է վարչական շրջանի յուրաքանչյուր աշխատակցի նվիրված աշխատանքը, քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է համակարգված, արդյունավետ և սրտացավ աշխատանք։Պետք է սրտացավ լինենք մեր աշխատանքում, ցուցաբերենք կամք և հետեւողականորեն շարունակենք սկսած գործը, ավելին, որակապես նոր մշակույթ ձևավորենք բնակիչների հետ հարաբերություններումե,- նշել է քաղաքապետը` ընդգծելով, որ համայնքային տնտեսության հետ կապված խնդիրներն ու բնակիչների կողմից բարձրացված արդարացի բողոքները միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն և ունենան համապատասխան արձագանք:




Լրահոս