Պանիրը կփրկի կոտրվածքներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալցիումի պակասն օրգանիզմում նվազեցնում է ոսկրահյուսվածքի խտությունը և կոտրվածքների վտանգ առաջացնում, հատկապես`մեծահասակների մոտ:

Սակայն չարժե դեղատուն վազել մոդայիկ դեղամիջոցների ետևից` բավական է օրական մի կտոր պանիր ուտել. խորհուրդ է տալիս aif.ru-ն:

Ողջ կյանքի ընթացքում մարդու օրգանիզմն անընդհատ կալցիումի պահանջ է զգում: Այմ միկրոէլեմենտի բացակայությունը կարող է 150 տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ, որոնցից ամենավտանգավորը օստեոպորոզն է:

Ըստ մասնագետների` օստեոպորոզի ժամանակ ոսկորները կարող են հեշտությամբ կոտրվել: Ռիսկի խմբում են առաջին հերթին մեծահասակները, 45 տարեկանից բարձր կանայք և հղիները:

Մեծահասակների մոտ վերականգնողական պրոցեսները զգալիորեն դանդաղում են, և, ասենք, ազդրոսկրի կոտրվածքը կարող է մահվան պատճառ դառնալ: Նման վտանգներից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սնվել կալցիումով հարուստ բնամթերքով, զբաղվել սպորտով և չչարաշահել ալկոհոլն ու ծխախոտը:




Լրահոս