Էլթոն Ջոնն ամուսնանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը ամուսնանում է իր վաղեմի ընկերոջ ՝  Դեյվիդ Ֆերնիշի հետ:

Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրների, նրանք կամուսնանան այս գարնանը: Նրանք միասին են 1993 թվականից և քաղաքացիական ամուսնությամբ սկսել են ապրես դեռևս 2005 թվականից, երբ Անգլիայում ընդունվեց այդ օրենքը:

«Մենք կարիք չունենք հավելյալ քայլեր ձեռնարկելու: Բայց քանի որ մենք միասին ենք մինչ մահ, որոշել ենք նաև այդ քայլին դիմել»,- ասել է Ֆերնիշը:

Զույգը համատեղ կյանքում երկու երեխա ունի ՝ 3-ամյա Զաքարին և 16-ամսեկան Էլայջան, տեղեկացնում է Express-ը:




Լրահոս