Քեսաբից վերադարձած պատգամավորի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը, ով նոր է վերադարձել Քեսաբից, համացանցում հանդես է եկել հայտարարությամբ.

«Հենց նոր հեռախոսով խոսեցի Լաթակիայում գտնվող Քեսաբի քաղաքապետի հետ: Նա ասաց, որ սիրիական զորքերը որոշակի առաջխաղացում ունեն և կարևոր բարձունքներ են գրավել, ու հիմա այդ բարձունքների վրա սիրիական դրոշն է ծածանվում:

Նա նաև շնորհակալություն հայտնեց Քեսաբի շուրջ համայն հայության բարձրացրած բողոքի ալիքի համար, ինչին ակտիվորեն հետևում են ու հույս հայտնեց, որ շուտով այս համատեղ պայքարը դրական ելք կունենա»:




Լրահոս