ԵՍ ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԵԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին դեռ շատ մեծ հարցականի տակ է: Մինչ կորոշվի` մենք գնալու ենք Բաքու, թե ոչ, տարբեր սոցիալական կայքերում քննարկվում են հավանական թեկնածուների անունները: «Ժողովուրդ» օրաթերթն էլ ժամանակ առ ժամանակ իր փոքրիկ հարցումներն է անցկացնում` պարզելու համար, թե մեր երգիչներից ովքեր մասնակցելու ցանկություն ունեն: Երգչուհի Անի Արզումանյանը չհերքեց, որ մեծ հաճույքով կմասնակցեր, բայց մի պայմանով. «Եթե երաշխավորեն իմ ապահովությունը, հակառակ դեպքում չեմ համարձակվի»: Իսկ այն հարցին, թե իրենից բացի, էլ ում է տեսնում որպես «Եվրատեսիլ»-ի մասնակից, Անին ասաց. «Գոռ Սուջյանին, նա շատ տաղանդավոր տղա է, Նիկ Էգիբյանն էլ լավ է երգում այդ ոճի մեջ: Նրանք կարող են գնալ եւ մասնակցել»:




Լրահոս