ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե Սյունիքի Տաթեւի վանական համալիրը եւ հատկապես տանիքը երբ կբարեկարգվեն:

Էլյա Սահակյան, 30 տարեկան, էքսկուրսավար

ՊԱՏԱՍԽԱՆ. Տաթեւի վանքի վերանորոգումը եւ ընդհանրապես եկեղեցու հետ կապված բարեկարգման անհրաժեշտ աշխատանքները պետք է իրականացվեն Տաթեւի «Վերածնունդ» ծրագրի շրջանակներում, դա համալիր ծրագիր է, որը ներառում է նաեւ վանքի վերակառուցումը: Այնտեղ միայն առաջնահերթ տանիքի հարցը չէ, ընդհանուր համալիրի հետ կապված պիտի տարբեր վերանորոգման աշխատանքներ իրականացվեն:
Հստակ ասել, թե երբ կսկսվեն աշխատանքները, դժվարանում եմ, բայց առաջիկայում կսկսվեն: Անշուշտ, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի համար նախընտրելի է, որ հնարավորինս շուտ աշխատանքներ ձեռնարկվեն:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի մամլո դիվան
տեր Վահրամ քահանա Մելիքյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնականաբար, եթե աշխատանքների ձեռնարկման ժամկետն անհայտ է, ապա ավարտի մասին խոսելը միանգամայն ավելորդ է: Հարյուրավոր պատմական հուշարձաններ մեր ժամանակներում անհուսալիորեն սպասում են իրենց հերթին: Իսկ միջոցներն այնքան սուղ են լինում, որ սովորաբար մինչեւ հուշարձաններից մեկն ինչ-որ կերպ վերականգնվում է, տասնյակ նմանատիպ հուշակոթողներ ավելի ու ավելի են քայքայվում:




Լրահոս