Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» տանը դժվարին հաղթանակ տարավ Կազանի «Ռուբինի» նկատմամբ (1։0)։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի ազգային հավաքականի միանգամից երեք խաղացողներ։ Նաիր Տիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը՝ «Լոկոմոտիվի», իսկ Ուգուչուկվու Իվուն «Ռուբինի» կազմում։
Այս հաղթանակից հետո «երկաթուղայինները» միավորների քանակը հասցրեցին 31-ի և շարունակում են ընթանալ 3-րդ հորիզոնականով, «Ռուբինը»՝ 18 միավորով 7-րդն է։