1 միլիոն սիրիացի փախստական Լիբանանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Լիբանանում արդեն կա մոտ միլիոն սիրիացի փախստական:

ՄԱԿ-ի փախստականների գործակալության տնօրեն Անտոնիո Գուտերեսը հայտնել է, որ Լիբանանը դարձել է ամենամեծ քանակությամբ փախստականներին ապաստան տվող երկիրը աշխարհում ՝ տեղեկացնում է BBC-ն:

Օրեր առաջ Human Rights Watch-ի ներկայացրած զեկույցի համաձայն Սիրիայի պատերազմի ընթացքում 150 հազար մարդ է մահացել:

Guardian-ի հաղորդմամբ, ավելի քան 6.5 միլիոն մարդ տեղահանվել է Սիրիայի ներսում, իսկ 2.6 միլիոնը ՝ ապաստան են գտել երկրից դուրս:

ՄԱԿ – ի փախստականների գործակալությունը հայտնում է, որ մինչ այս տարվա վերջ երկրից դուրս ապաստան փնտրողների թիվը կհասնի 4 միլիոնի:

Ավելի քան 587 հազար փախստական ապաստան է գտել Հորդանանում, ավելի քան 649 հազարը  Թուրքիայում և 1 միլիոնը ՝  Լիբանանը:




Լրահոս