«Վարչապետի մասին կամ լավը, կամ ոչինչ». գրառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն վարչապետը, որը կգլխավորի վաղվա կառավարությունը կհանդիսանա իշխանության հաջորդ նախագահի թեկնածուն!» (Ալեն Սիմոնյան)

 

«Հարգելի քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիդ վարչապետի հրաժարականի առթիվ: Բայց սա ընդամենը առաջին քայլն է ՀՀ քաղաքացու կյանքում որակ փոխելու ուղղությամբ»:

«Տիկոն գնաց, տեսնենք ով կլինի այդ աթոռի ժամանակավոր տեղապահը, մինչև…» (Արգիշտի Կիվիրյան)

 

«ՀՀԿ կառավարման մոնոպոլիան ավարտվեց? ՀՀ քաղաքական երկնակամարում պայթեց երկար սպասված լուրը` վարչապետը հրաժարական է տվել: Հուսով եմ կառավարող կուսակցության բարձրաստիճան այրերը կտան քիչ թե շատ ռացիոնալ պատասխան: Թե չէ, ով ուզում է լինի, հատկապես եթե խոսքը երկրի դե յուրե երրորդ դեմքի մասին է, չի կարելի նրա հետ “փալասի” նման վարվել ու առանց բացատրության ընդունել հրաժարականը: Իհարկե, այս լուրը, նախևառաջ, կարող է վկայել ոչ իշխանական քառյակի էյֆորիկ հաղթանակի մասին, որն “ավետող” վերլուծություններն ու ելույթները իրենց երկար սպասեցնել չեն տա: Չի բացառվում, որ նախագահը “քաղաքական գամբիտ” կիրառեց, ու ապրիլի 28-ին ընդառաջ “զինաթափեց” ընդդիմությանը` նրանից խլելով հիմնական կռվանը: Ամեն դեպքում, հուսով եմ, որ այս անգամ արդեն նախագահն իսկապես կխորհրդակցի պառլամենտական բոլոր խմբակցությունների հետ ու վարչապետ կնշանակի ավելի արժանավորին: Իսկ Հայաստանի քաղաքական զարգացումների տեսանկյունից, իհարկե, իդեալական կլիներ ազգային համաաձայնության կառավարության ձևավորումը: Սակայն…………իդեալական քաղաքականություն, այն էլ Հայաստանում?» (Խաչիկ Գալստյան, ԲՀԿ նախագահի նախկին խոսնակ)

 

«Վարչապետի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ» (Գրիշա Բալասանյան)

RA PM Tigran Sargsyan pays a visit to MIASIN Youth Movement's camp in Sevan

«Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծի հետ կապված: Ինչպես գիտեք, մարտի 31-ին տեղի ունեցան լսումներ, որի ընթացքում ներկայացվեց նախագծի լրամշակված տարբերակը, որից դուրս են բերվել ոչ հայտնի աղբյուրին վերաբերող բոլոր կարգավորումները: Լսումների ընթացքում հնչեցին բազմաթիվ տեսակետներ, այդ թվում՝ եղավ առաջարկություն՝ ձևավորել աշխատանքային խումբ, որը բաղկացած կլինի մեդիա փորձագետներից: ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հենց լսումների ընթացքում հայտարարեց աշխատանքային խումբ ձևավորելու պատրաստակամության և անհրաժեշտության մասին: Հատկապես կարևոր է այն անձանց մասնակցությունը, որոնք դեմ են արտահայտվում նախագծին: Ի դեպ այդ անձանցից գրեթե բոլորը ընդունում են նախագիծը նեղ փորձագիտական խմբով քննարկելու անհրաժեշտությունը և, կարծում եմ, իրենց մասնակցությունը կցուցաբերեն խմբի աշխատանքներին: Ուստի առաջիկայում կձևավորվի աշխատանքային խումբ մասնագիտական փորձաքննություն կատարելու համար, իսկ նախագիծը Աժ օրակարգ չի մտնի մինչև աշխատանքային խմբի աշխատանքների ավարտը: Աշխատանքային խմբի կազմի և գործունեության կարգի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

 

Հ.Գ. Այս մասին նաև խոսել եմ «Խոսքի իրավունք» հաղորդման ընթացքում, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 20:30-ին, Հ2 հեռուստաընկերության եթերում» (ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյան):

տիգրան 3




Լրահոս