Հանրապետականն այդպես էլ կուսակցություն չդարձավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վարչապետի հրաժարականը ցնծությամբ ընդունողներին համարելով ազնիվ և հայրենասեր մարդիկ, այնուամենայնիվ ցանակնում եմ ասել նրանց, որ լավ կլիներ այս գործընթացը գնահատելիս չառաջնորդվեն զգացմունքներով, այլ փորձեն գնահատել դասական քաղաքական քայլերին համեմատ:

Երբ այս տեսանկյունից ենք դիտարկում վարչապետի հրաժարականը, ապա պատկերը ահավոր է` նույն տղայական մոտեցումն է և ոչ մի քաղաքական գնահատական հանրապետականի կողմից երկրի ներկայիս ողբալի իրավիճակի համար, այլ ՀՀԿ-ի երիտխոսնակը ուղակի լուր է տարածում, որ վարչապետը իր դիմումի համաձայն է հեռնում…

Այսինքն՝ հանրապետականի համար կարծես վարչապետի պաշտոնը ու բաղնիքի տնօրենի պաշտոնը նույն է, դե մարդը հոգնել է, հիմա էլ այլ գործունեությամբ է ուզում զբաղվել… Նույնիսկ այնքան ցինիկ են դարձել, որ ճիգ էլ չեն անում ժողովրդից ներողություն խնդրել վարչապետի թողած ավերակների համար և գոնե դա ներկայացնեն քաղաքական լուրջ քննարկումների և քաղաքական որոշման արդյունք… Այնպես որ մի սպասեք հանրապետականի դրոշի ներքո գլուխ-գլխի եկած մարդկանց խմբակից որևէ լավ բան… Մի սպասեք, որ վարչապետի փոփոխությունը կբերի տնտեսության վերականգման և արտագաղթի կասեցման, քանի դեռ տիգրանսարգսյանների նման բաշիբոզուկները իրավական պատասխա

նատվության չեն ենթարկվել և այդպիսի ավանդույթը չի ձևավորվել երկրում…

Մամուլի բազմաթիվ հրապարակումների հիման վրա իրավապահները առաջին հեթին պետք է նախկին վարչապետից ստորագրություն վերցնեին երկրից չբացակայելու պահանջով… իսկ մնացածը արդեն տեխնիկայի հարց էր… Եթե Հայաստանը ունենար անկախ իրավական համակարգ, այլ ոչ թե այսօրվա աղվանհովսեփյանական մաֆիա, ապա համոզված եմ կարճ ժամանակում կարվեր ժողովրդի մեծ ցանկությունը` կարգելափակվեր երկարամյա խոշորմասշտաբ հանցագործությունների որջը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և նրանց հովանավորյալ պետական հանցագործները դատապարտված, իսկ նրանց գույքն էլ ազգայինացված…»

Հարություն Առաքելյան




Լրահոս