1 օրում՝ 4 պաշտոնյայի ազատում. ինչ է կատարվում Արդարադատության նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Բալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Բալյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանից ArmLur.amհետաքրքրվել էր` SMS  չի՞ ստացել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանից, որ նա էլ փոխնախարար Արմենուհի Հարությունյանի նման լքի պաշտոնը։

Հիշեցնենք, որ գրել էինք՝ վարչապետի որոշմամբ՝ Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ Արսեն Մնացականյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին:




Լրահոս