
Մասիսի «Alla Luce» սգո սրահում այսօր տեղի էր ունեցել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգիստը։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հոգեհանգստին ներկա են եղել ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Լուսինե Բադալյանը, Գագիկ Մելքոնյանը, Բաբկեն Թունյանը, Հակոբ Ասլանյանը, արդեն նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ «վերնախավից» ոչ ոք չեն մասնակցել հոգեհանգստի արարողությանը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյամի կինը մահացել էր ուրբաթ օրը՝ սրտի վիրահատությունից հետո: