«Սպիտակ լիճը» վերադարձվեց Իջևանին, սակայն` անմխիթար վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի հարավային մուտքի մոտ է գտնվում Աղստեւ գետի վրա կառուցված «Սպիտակ լիճը» ջրամբարը գրում է tesankyun.am:

Ջրամբարը կառուցվել է խորհրդային տարիներին, ջրամբարը իջեւանցիների եւ քաղաքի հյուրերի հանգստի սիրված վայրերից էր: Արհեստական լճի ջրթողման համակարգում առկա խնդիրների պատճառով տարիների ընթացքում ջրամբարը լցվեց ջրաբերուկներով, ավազով եւ տիղմով: Լիճը ցամաքեց:

Ներկայումս դրա միջով առու հիշեցնող գետ է հոսում, ցամաքած լճում անասուններ են արածում: 2011թ. դեկտեմբերի 16-ին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գլխավորությամբ քաղաքապետարանը լճի տարածքի անհատույց օգտագործման, 40 տարով վարձակալության պայմանագիր է կնքել «Իջեւան Տուրիզմ ընդ Բիզնես» ՍՊԸ տնօրեն Արծրուն Խոջումյանի հետ: Տեղի է ունեցել անշարժ գույքի իրավունքի պետական գրանցում, տրվել է գրանցման վկայական: Մինչ այդ, 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններում Վարուժան Ներսիսյանը պարտվել էր Վարդան Ղալումյանին: Սակայն Վարուժան Ներսիսյանը մինչեւ դեկտեմբերի 24-ը իր լիազորությունները ցած չէր դրել: 2012թ. հոկտեմբերի 8-ին Իջեւանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Վարդան Ղալումյանի դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւան Տուրիզմ ընդ Բիզնես« ՍՊԸ-ի միջեւ 2011թ. դեկտեմբերի 16-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման(վարձակալության) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու եւ որպես հետեւանք ընկերության անվամբ 2011թ. դեկտեմբերի 20-ին իրականացված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը եւ դրա հիման վրա տրված իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով:

Շարունակությունը` այստեղ 




Լրահոս