Թուրքիայում ցույցեր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում տեղի են ունենում մեծաքանակ ցույցեր. արդեն 17 ցուցարար ձերբակալվել են:

Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնախողովը չեղյալ է համարել այդ նահանգի քաղաքային ընտրությունների արդյունքները, տեղեկացնում է թուրքական Sabah թերթը:

Այդ նահանգում հաղթել է «Քրդական Խաղաղություն և Ժողովրդավարություն» կուսակցությունը և ցույցը կազմակերպել են հենց այդ կուսակցության համակիրները: Քվեարկությունն չեղյալ հայտարարելու որոշումը դեռ չի բացատրվել:

Հիշեցնենք, որ Թուրքիայում քաղաքային ընտրությունները տեղի ունեցան մարտի 30-ին, որի արդյունքում հաղթող է համարվել «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը ՝ ստանալով ընտրողների 46 տոկոսի քվեն:




Լրահոս