Քիչ առաջ երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանը ազատ արձակվեց։
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ նրան ձերբակալել էին ու նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով՝ թմրանյութի իրացում։
ArmLur.am-ը հետեւում էր իրադարձությունների զարգացմանը՝ քննչական կոմիտեն նրան կտանի կալանքի՞, թե՞ ազատ կարձակի: Արդյունքում նա ազատ արձակվեց։
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել։
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ երգիչը խոստովանել է, որ իրեն է պատկանում, այն ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով ու իր օգտագործման նպատակով է այն պահել մեքենայում։
Քնար Մանուկյան