Բացահայտվել են Պյատիգորսկի և Վոլգոգրադի ահաբեկչությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է Վոլգոգրադի և Պյատիգորսկի ահաբեկչությունները:

Ըստ vesti.ru-ի՝ այս մասին հայտնել է ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Բացահայտվել են ահաբեկչությունները Վոլգոգրադ և Պյատիգորսկ քաղաքներում: Անվտանգության մարմինները, ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ, կալանավորել են մի խումբ քաղաքացիների, որոնք մասնակից են տվյալ հանցագործությունների կազմակերպմանը»,-ասել է Բորտնիկովը:

Հիշեցնենք, որ այդ ահաբեկչությունների զոհ էին դարձել տասնյակ մարդիկ:




Լրահոս