Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում՝ «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։

Այցի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, ներդրումների հնարավորությունները և ՀՀ-ում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները։

Այնուհետև Էդգար Զաքարյանը և դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել են «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ելույթով հանդես են եկել նաև ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԵԱՏՄ երկրների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։




Լրահոս