
Մեկ շաբաթ հացադուլից հետո Ռուբեն Վարդանյանը առողջական լուրջ վտանգի առաջ է կանգնել. նա կորցրել է 6 կգ, ճնշումը հասել է վտանգավոր 140/110 մակարդակի, իսկ զարկերակը զգալիորեն գերազանցում է նորման: Այդ մասին X-ի իր էջում գրել է նրա փաստաբան Ջարեդ Գենսերը:
Փաստաբանը նշել է, որ չնայած դրան՝ նրան բռնի ուժով տեղափոխել են դատարան, որտեղ մերժել են նիստը հետաձգելու բոլոր միջնորդությունները՝ թույլ տալով նրան մասնակցել միայն նստած։
Գենսերը հայտարարել է, որ իր պաշտպանյալին այդ վիճակում դատավարությանը մասնակցելուն հարկադրելը դաժան և անմարդկային վերաբերմունք է:
Նա կոչ է արել միջազգային կազմակերպություններին անհապաղ պահանջել միջազգային բժշկի կողմից զննություն Վարդանյանին և հետաձգել դատաքննությունը հացադուլի ընթացքում:
Գենսերը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին, նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատապարտել քաղաքականապես մոտիվացված այս գործընթացը: