Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշոտ Ժամկոչյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ։

Կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի հունվարի 27-ին, Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2024-2025թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ,

2020-2024թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ,

2017-2020թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ,

2016-2017թթ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատար, ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2014-2016թթ.` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ,

2013-2014թթ.` ՀՀ ՊՆ N զորամասի ՀԿԳ քննիչ,

2010-2013թթ.՝ ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

Կրթություն

2009 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը,

2013 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2005-2007թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում

Ամուսնացած է, ունի երկու երեխա:




Լրահոս