Բրիտանիայի արքայազնը հայտնաբերվել է Բաքվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական մամուլում Ադրբեջանի հետ կապված ևս մեկ աղմկահարույց թեմա է հայտնվել: “”The Daily Mail”” թերթը հայտնել է, որ 4 օրով անհետացած Յորքի դուքս արքայազն Էնդյուն հայտնաբերվել է Ադրբեջանում: Որպես թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչ, արքայազն Էնդրյուն անցյալ շաբաթ մեկնել է շրջագայության` Մերձավոր Արևելքի երկրներ: Քաթարում նրան սպասում էին նոյեմբերի 23-ին, սակայն արքայազնը Քաթար է հասել նոյեմբերի 27-ին: Քաթարից նա պետք է մեկներ Աբու Դաբի: Թերթը պարզել է, որ այդ օրերին Բրիտանիայի արքայազնը “”գաղտնի այց”” է կատարել Բաքու: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը: Արքայազն Էնդրյուի անձնական օգնական և անվտանգության ծառայության աշխատակիցը հաստատել է Էնդրյուի` Ադրբեջանում գտնվելու փաստը, բայց ասել է, որ չի կարող տեղեկություններ հայտնել այցի մանրամասների մասին, քանի որ տեղեկությունը գաղտնի է: Անգլիական թերթը գրել է, որ արքայազնը Ադրբեջանում բիզնես հետաքրքրություններ ունի: Տեղեկություններ կան, որ նա Կասպից ծովի ափին էլիտար գոլֆի կենտրոն է բացել, սակայն Բուքինգեմյան պալատը չի հաստատում է այդ տեղեկությունները: Էնդրյույի` Ադրբեջան հաճախակի այցերը քննադատության է ենթարկվում Բրիտանիայում: Նշվում է, որ թագավորական ընտանիքի անդամը չի կարող անձնական հարաբերություններ ունենալ մարդու իրավունքները ոտնահարող երկրի հետ: Նշվում է, որ արքայազն Էնդրյուն, բացի Ադրբեջանից, անձնական սերտ հարաբերություններ ունի նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի որոշ երկրների ավտորիտար առաջնորդների հետ: Օրինակ` Անգլիայում խիստ քննադատության է ենթարկվել այն իրողությունը, որ Թունիսի հեղափոխությունից առաջ արքայազնը հանդիպել է այդ երկրի նախագահ Բին Ալիի հետ: Ադրբեջանի և այլ ավտորիտար երկրների հետ անձնական հարաբերությունների համար հաճախակի քննադատության ենթարկված արքայազն Էնդրյուն մի քանի ամիս առաջ հարկադրված է եղել հրաժարական տալ Բրիտանիայի առևտրային հետաքրքրությունների գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնից: Սակայն նշվում է, որ նա դեռ շարունակում է աշխատել արտասահմանում Բրիտանիայի բիզնես շահերի համար: Նշենք, որ վերջին ամսվա ընթացքում բրիտանական առաջատար մամուլը գրեթե ամեն օր քննադատական հոդվածներ է հրապարակում Ադրբեջանի իշխանության մասին: 




Լրահոս