Ամլացումը ոչ թե որպես պատիժ, այլ` հանցագործության կանխման միջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր քննության է առել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխուկթյուններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը` հավանություն է տալովլ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությանը` մանկապիղծների նկատմամբ որպես պատիժ կիրառել ամլացումը: Կառավարությունը նպատակահարմար է համարում ամլացումը դիտարկել ոչ թե որպես պատիժ, այլ որպես հանցագործության կանխման միջոց։ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձի նկատմամբ կիրառել քիմիական եղանակով ամլացում (կաստրացիա)։ Սակայն այն պետք է լինի կամավոր: Այսինքն` մանկապիղծը պետք է կրի իր պատիժը, իսկ ազատվելուց առաջ հատուկ փորձաքննություն անցնի: Եթե փորձաքննությունը եզրակացնի, որ նա վտանգ է ներկայացնում հանրության համար, ապա կալանավանյրից դուրս գալուց հետո պետք է կամ հարկադիր բուժում անցնի, կամ ամլացվի: 




Լրահոս