Ուժայինները խորհրդարան կգնան․ ինչ են քննարկելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ Պաշտպանության, Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի մշտական հանձնաժողովում նիստ է հրավիրվելու։

Տեղեկացանք, որ օրակարգում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2024 թվականի կատարման մասին զեկույց պետք է ներկայացվի։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության, Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի մշտական հանձնաժողովում նիստին ներկա պետք է լինեն ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը, ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը։

Սոնա Գրիգորյան 




Լրահոս