«Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Պարույր Ավագյանը ներգրավվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, 2024 թվականի հունիսի 6-ին «Watsapp» հավելվածի միջոցով կապ հաստատելով Արման Հակոբյանի հետ և ներկայանալով քրեական հեղինակություն հանդիսացող «Գրեցիայից Արամո»-ի անունից վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Արմավիր քաղաքում հանդիպելու վերաբերյալ:
Նույն օրը՝ ժամը 22:00-ից 00:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 3/7 հասցեում գտնվող «Մերսի» ռեստորանում, Արման Արմենի Հակոբյանը հանդիպել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներ, խմբավորման մեջ և շրջապատում «Չերեմուշկեցի Պրո» մականունով հայտնի՝ Պարույր Ավագյանի, Բաբկեն Կարապետյանի և նույն խմբավորման անդամներ հանդիսացող, քննությամբ ինքնությունները չպարզված ևս 6-7 անձանց հետ, որի ընթացքում տեսակապի միջոցով հանդիպմանը մասնակցել է նաև արտերկրում բնակվող «Գրեցիայից Արամո» մականվամբ ներկայացած՝ շրջապատում «գող Նոդարի Արամո» մականունով հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող՝ Արամ Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում մասնավոր հարցերին առնչվող վեճը լուծելու նպատակով խոսակցություն է ծավալվել Արման Հակոբյանի և ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի ոմն Վախիդի միջև առկա գումարային հարցերի շուրջ, որի ընթացքում հանդիպմանը մասնակցող վերը նշված անձանց կողմից Արման Հակոբյանի և վերջինիս ընտանիքի անդամների հասցեին հնչեցրած սպառնալիքների և ճնշումների ազդեցության տակ՝ իր և իր ընտանիքի անդամների անվտանգության վերաբերյալ առաջացած վախից դրդված, Արման Հակոբյանն ընդունել է ոմն Վախիդին իբրև թե 1.100.000 ՌԴ ռուբլի պարտք լինելու հանգամանքը և պարտավորվել է նշված գումարը փոխանցել «Գրեցիայից Արամո»-ին, նույն ինքը՝ Արամ Սամվելի Կարապետյանին: Գումարը փոխանցելու վերաբերյալ Արման Հակոբյանի համաձայնությունը ստանալով և չբավարարվելով ձեռք բերված պայմանավորվածությամբ, անօրինական օգուտ ստանալու նպատակով հանդիպման ընթացքում Պարույր Ավագյանը Արամ Կարապետյանի հրահանգով պահանջել և Արման Հակոբյանից իր կամքին հակառակ ստացել է վերջինիս պատկանող և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի բանալիները և տեխնիկական անձնագիրը, ինչի արդյունքում օրեր անց հիշյալ՝ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենան ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի Լիտերատուրնայա 6Ա շենքի բակից քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից հափշտակվել է:

Այնուհետև, Արման Հակոբյանը պարտավորությունից դրդված հիշյալ՝ իբրև թե պարտք հանդիսացող 1.100.000 ՌԴ ռուբլի գումարը «Պրո»-ի միջոցով «Արամո»-ին փոխանցելու նպատակով 2024 թվականի հուլիսի 8-ին, ժամը 17:00-ի սահմաններում պայմանավորվածության համաձայն Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցում հանդիպել է Էդուարդ Արթուրի Եղիազարյանին, սակայն հանդիպման ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս ձերբակալվել է և գումարի փոխանցումը տեղի չի ունեցել: Այսինքն՝ Պարույր Մարատի Ավագյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով:Գործը ուղարկվել է դատարան :




Լրահոս