«Զվարթնոցում» ձերբակալել են հետախուզվողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին ՝ ժամը 01.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1983 թ. ծնված Կարեն Ղ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 17-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հարավ-Արևմտյան վարչական շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:

 




Լրահոս