Ջրամատակարարումը կդառնա ավելի հուսալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` դեկտեմբերի 1-ին Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարման դադարեցման պատճառը “Աբովյան պուրակ” օրվա կարգավորիչ ջրամբարներ” /ՕԿՋ/ խմբում կատարվող աշխատանքներն էին:Ըստ “Արևելք” շահագործման տնօրինության “Կենտրոն” տեղամասի գլխավոր ինժեներ Արթուր Զակեոսյանի` դրանց շնորհիվ ստեղծվել է Կենտրոնի այլընտրանքային ջրամատակարարման հնարավորություն: Եթե նախկինում տարածքը սնուցող թիվ 1 ՕԿՋ-ի շահագործման դադարեցումը /վերանորոգում, կարխարգելիչ նպատակներով լվացում և այլն/ հանգեցնում էր տարածքի ջրազրկմանը, ապա այսուհետ նման դեպքերում շրջանի ջրամատակարարումը կիրականացվի թիվ 2 ՕԿՋ-ից: “Աբովյան պուրակ” օրվա կարգավորիչ ջրամբարներ”-ի տարածքում ստեղծվել է նոր հիդրավլիկ հանգույց, տեղադրվել է էլեկտրամագնիսական հոսքաչափ և ջրի ճնշման կարգավորիչ, ինչը թույլ է տալիս Կենտրոնում ապահովել ավելի հուսալի ջրամատակարարում:Ինչպես նաեւ, “Երևան Ջուր” ՓԲԸ-ից armlur.am –ին տեղեկացնում են, որ “Արին -Բերդ” ՕԿՋ-ն նորից գործում է:Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 1-ին նաև Էրեբունի վարչական շրջանում նույնպես ջրամատակարարումը դադարեցվել էր :Խնդիրը շրջանի մեծ մասը սնուցող “Արին-Բերդև” ՕԿՋ-ն էր, որտեղ սողանքների պատճառով վթարային իրավիճակ էր ստեղծվել: Ժամանակին ձեռնարկված միջոցների արդյունքում, ըստ “Արևելք” շահագործման տնօրինության “Էրեբունի” տեղամասի գլխավոր ինժեներ Արայիկ Եղիկյանի, արմատապես վերակառուցվել է ՕԿՋ-ի “Չոր խուցը”, փոխարինվել են փականները և նորոգվել կամ տեղադրվել են ժամանակակից ավտոմատ չափիչ սարքեր:




Լրահոս