Մասնավոր մանկապարտեզում հայտնաբերվել է ժամկետանց ձու և չստուգված միս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 25-ից ապրիլի 10-ը ստուգումներ է անցկացրել Երեւանի 11 մանկապարտեզներում։

Դրանց մեջ եղել է մեկ մասնավոր եւ 10 պետական մանկապարտեզ։

Վերջիններում սանիտարահիգիենիկ պայմանների եւ սննդի որակի հետ կապված որեւէ խնդիր չի հայտնաբերվել։ Խախտումներ են հայտնաբերվել Դեմիրճյան փողոցում գտնվող թիվ 53 մասնավոր մանկապարտեզում, ուր, ըստ մեր տեղեկությունների, այցելում են նաեւ պաշտոնյաների երեխաներ, իսկ ուսման վարձը հասնում է մինչեւ 200 դոլարի։

Այստեղ սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել պահանջվող նորմերին, հայտնաբերվել են ժամկետանց ձվեր, սննդի համար նախատեսված միսը չի ունեցել անասնաբուժական տարրական փորձաքննությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ։

Այդ խախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկվել տվյալ ընկերությունը, տրվել են հանձնարարականներ՝ առկա խախտումները շտկելու համար։

Ինչպես armlur.am-ին հայտնեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը,այս պահին արդեն շտկված են բոլոր թերությունները։




Լրահոս