«Եթե ողջ լիներ Դրոն, Գարեգին Նժդեհը, այդպիսի դաշնակցականին կգնդակահարեին» .«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը գտնվում է Սիրիայում՝ քեսաբահայերին պաշտպանելու նպատակով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ պատգամավորն ասաց, որ իրադրությունը վերահսկվում է. «Հիմա 28 հայերից մոտ 20-ին տեղափոխել են Թուրքիայի տարածք, իսկ 8 հոգին անհայտ կորած է: Կոտորած, մորթել եւ այլ նման բաներ չեն եղել: Ցավոք սրտի, այստեղ մի թերություն կա, տեղական համայնքի իշխանությունները վախեցած են եւ զենքով պաշտպանվելը սխալ են համարում»: Ըստ Վահան Բադասյանի՝ իրեն ցավ է պատճառել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքերը, թե ուրիշ երկրների միջեւ տեղի ունեցող վեճերին մենք չպետք է խառնվենք. «Բայց խոսքը ուրիշ երկրների մասին չէ, խոսքը հազարավոր քեսաբցիներին է վերաբերում, այստեղ ցեղասպանության իրագործման հարց կա: Եթե ողջ լիներ Դրոն, Գարեգին Նժդեհը, այդպիսի դաշնակցականին կգնդակահարեին: Ես զարմանում եմ՝ ինչ վիճակի է հասել մեր ավանդական կուսակցությունը: Ցավ եմ ապրում: Չեմ ընդունում այն տեսակետը, թե սա մեր գործը չէ, սա ուրիշ երկրների գործն է»,- ասաց Արցախի խորհրդարանի պատգամավորը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս