Խորհրդակցություն ԱԺ ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ի այսօրվա աշխատանքային խորհրդակցությունը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով կատարում է խորհրդարանի նախագահի պարտականությունները: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և դեկտեմբերի 5-8-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 12 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 116 հարց, միջազգային 18 պայմանագիր: Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և դեկտեմբերի 5-8-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն դեկտեմբերի 5-ի ԱԺ նիստում: 




Լրահոս