Մայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով:
Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, ոչ Շիրակի մարզում. հայր ու որդի գնացել են Ախուրյանում հայտնի «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը.
Shamshyan.com-ը քիչ առաջ էլ հայտնեց , որ Տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ս.-ն իր հոր հետ այցելել է «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար և ոտքը սայթաքելու հետևանքով անզգուշաբար ընկել է ջրամբարը:
Այս պահին դեպքի վայր են ժամանում Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները՝ որպեսզի շարունակեն որոնողական աշխատանքները:
Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:





























