Սելֆի` ինքնասպանության փորձի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուզբասի բնակչուհին փորձել է տեսագրել սեփական մահը գնացքի անիվների տակ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Ինքնասպանության փորձ ձեռնարկած աղջիկը պառկել է երկաթուղու ռելսերի վրա և միացրել բջջային հեռախոսի տեսախցիկը:

Բախտի բերմամբ ողբերգությունից հաջողվել է խուսափել: Մեքենավարը նկատել է աղջկան և արգելակել ընթացքը:

Դեպքի վայր ժամանած տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ 24-ամյա տեղացի բնակչուհին չի տուժել և կարողացել է ինքնուրույն ոտքի կանգնել:

Բժշկական օգնության կարիք չի եղել, սակայն շտապ օգնություն այնուամենայնիվ կանչել են: Պարզվել է, որ աղջիկը գտնվում է ոչ սթափ վիճակում:

Աղջկա խոսքով, հեռախոսային տեսագրությունը պետք է նրա «վերջին նամակը» դառնար: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, նա դժվարությամբ է հասկացել, թե ինչ է անում:

Զգալով գնացքի մոտենալը, աղջիկը վեր է բարձրացրել բջջային հեռախոսը, որը, կպչելով գնացքին, մի կողմ է թռել և կոտրվել:

«Ինքնասպանը» հրաշքով ողջ է մնացել մեքենավարի վարպետության շնորհիվ:




Լրահոս