Գլյուկոմետրեր` առաջնակի հիվանդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը  և «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Համագործակցության շրջանակներում  «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունը մեկ տարվա ընթացքում անհատույց  գլյուկոմետրեր կնվիրաբերի շաքարային դիաբետով այն հիվանդներին, ովքեր այդ ընթացքում հակադիաբետիկ հաբերից կանցնեն  ինսուլինի ներարկման:

Հուշագիրն ստորագրեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը և «Կոնցեռն-Էներգոմաշի» կոմերցիոն տնօրեն Դավիթ  Առաքելյանը։

Կարևորելով համագործակցությունը` Սուրեն Քրմոյանընշեց, որ շաքարային դիաբետով հիվանդների խնդիրները պետության հոգացության ներքո են, ևնախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի այդ հիվանդները բացի անվճար տրամադրվող դեղերից ապահովվեն նաև բարձրորակ ստրիպերով։

Դավիթ  Առաքելյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և տեղեկացրեց, որ հիվանդներին կհատկացվեն գերմանական արտադրության ժամանակակից գլյուկոմետրեր։ Ընկերությունը նաև դասընթացներ կկազմակերպի հիվանդների համար, որպեսզի կարողանան ամենօրյա ճիշտ ինքնավերահսկում կատարել։

Կողմերը պարտավորվեցին 10-օրյա ժամկետում մշակել և համաձայնագրով հաստատել շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անհատույց գլյուկոմետրերի տրամադրման կարգը:

Համագործակցության արդյունքում կբարձրանա շաքարային դիաբետով տառապող անձանց ինքնավերահսկման արդյունավետությունը, հետևաբար և բուժման ճիշտ կազմակերպումը։

 




Լրահոս