«Հրաշալի քառյակն» ո՞վ է, Բի՞թըլզը. Կարեն Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա մամլո ասուլիսում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ի պատասխան  լրագրողների հարցին` ի՞նչ ճակատագիր է սպասվում «քառյակին»` ԱԺ չորս ոչ իշխանական ուժերին, Կարեն Վարդանյանն ասաց. «Հրաշալի քառյակն ո՞վ է, Բի՞թլզը: Իրե՞նք էլ այդքան հայտնի, որքան Բի՞թլզը: Ես կարծում եմ, որ ձեր ասած այդ ուժերը ապրում են հենց լրագրողների շնորհիվ, լրագրողներն էլ  նրանց շնորհիվ:

Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, նրանք գործ չեն անում, խելոք մտքեր չեն հայտնում, ավելին` քննադատում են կառավարությանը:

Անհասկանալի է` ինչպես կարող է գործ չանող ուժը քննադատել գործ չանող կառավարությանը: Դե էն աղոթողի մասին էլ չեմ խոսում»:

Խոսելով ՀՀ ձևավորվելիք կառավարության մասին`  Կարեն Վարդանյանը կարծում է, որ առաջընթաց չի լինելու:

«Սա ավելի շատ յոլա գնալու ուղերձ էր»,- եզրափակեց  Վարդանյանը:

 




Լրահոս