Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ուղերձ է հղել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումներից հետո։
Հիշեցնենք, որ Իսրայելի ռեժիմը ուրբաթ առավոտյան լայնածավալ ավիահարված է հասցրել Իրանին, որի հետևանքով զոհվել են մի շարք քաղաքացիական անձինք և զինվորականներ։
Իսրայելի ագրեսիային ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ուղերձ է հղել։
Հայտարարության մեջ ասվում է հետևյալը.
Իրանի մեծ ազգ:
Այսօր լուսաբացին սիոնիստական ռեժիմը մեր սիրելի հողի վրա կատարեց նողկալի հանցագործություն՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար բնույթը՝ իր արյունոտ ձեռքերով թիրախավորելով բնակելի թաղամասերը: Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի:
Աստծո կամքով, Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը չի թողնի, որ Իսրայելը անպատիժ մնա։
Թշնամու հարձակումների ժամանակ մի քանի հրամանատարներ և գիտնականներ նահատակվեցին: Աստծո կամքով նրանց հաջորդներն ու գործընկերները անմիջապես կշարունակեն իրենց պարտականությունները:
Այս հանցագործությամբ սիոնիստական ռեժիմը իր համար պատրաստել է դառը և ցավոտ ճակատագիր, և անկասկած այն կստանա։
Անի Վարդանյան























