ՀՅԴ-ն կոալիցիա մտնելու ճանապարհին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ Կառավարություն կմտնի միայն այն դեպքում, եթե նրանք ընդունեն իերնց ներկայացրած 7 կետանոց ծրագիրը:

Հայտնի է, որ ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի 7 կետանոց օրակարգից դեմ է 2 կետին:

Ինչևէ, սա, կարծես, խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն ընդունում է Դաշնակցության պահանջները, ինչն էլ հետևանք կլինի այն բանի, որ ՀՅԴ-ն կդառնա կոալիցիայի մաս:

Սա է փաստում նաև ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ԺՊ նախագահ Էդուարդ Շարմազանովի արած հայտարարությունը news.am-ի հետ զրույցում, որի ժամանակ Շարմազանովը նշել է , որ իրենց հարմար կետեր ՀՅԴ-ի օրակարգում կան:

Այսպիսով՝ գալիս ենք այն եզրահանգման, որ ՀՀԿ-ն կընդունի նաև այն կետը, որում ասվում է, թե նախագահական ընտրությունները ոչ թե անձերի պայքարի պետք է վերածել, այլ` գաղափարների: Իսկ թե որքանով է սա բխում ՀՀԿ-ի շահերից, դժվար է ասել:

Տաթև Հարությունյան




Լրահոս