Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կլինի այն երկիրը, որը կորոշի, թե ինչպես կավարտվի պատերազմը:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը իր X հարթակում գրել է, որ իրանցիները կհարվածեն ցանկացած հարձակվողի, առավել ևս ցեղասպան վախկոտի, ով չգիտի, թե ինչ է սկսել:
Զարիֆը շեշտել է, որ Իրանը երեք դար շարունակ չի հարձակվել որևէ երկրի վրա, սակայն ցուցաբերել է անհավանական դիմադրողականություն՝ պաշտպանելով իրեն:
Նա ընդգծել է, որ շենքերը կարող են ոչնչացվել, բայց գիտելիքը երբեք չի կարող ոչնչացվել, հատկապես՝ իննսուն միլիոն հայրենասեր և նվիրված մարդկային կապիտալի առկայության պայմաններում:
Զարիֆը նշել է, որ Իրանը չի սկսել այս պատերազմը, բայց անշուշտ նա կլինի այն երկիրը, որը կորոշի, թե ինչպես այն կավարտվի:
Անի Վարդանյան






























