Ռեալ-Բարսելոնա 1:3 (Տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարսելոնայի հիանալի խաղը, առավելապես 2 – րդ կեսում, ցույց տվեց, թե որքանով է շատերի նշած անկասելի Ռեալն այժմ ի վիճակի դիմակայել Բարսելոնային: Եթե առաջին կեսում մեծ հաշվով ոչ թե կոմբինացիոն ու գեղեցիկ խաղ էր, այլ սխալներով լի հախուրն գրոհների տարափ, ապա 2 – րդ կեսում Բարսան լիովին կերպարանափոխվեց: Արդյունքում թիմը ևս 2 գոլ ուղղարկեց մրցակցի դարպասը` ապահովելով հաղթանակն Էլ Կլասիկոյում: Բարեբախտաբար, այս անգամ որևէ վիճահարույց դրվագ չարձանագրվեց խաղի արդյունքում, որը կարող է ավելորդ խոսակցությունների պատճառ դառնալ: Կարելի է վստահաբար ասել` Բարսան տոնեց կատարյալ հաղթանակ: Մարզադաշտ` Սանտիագո Բեռնաբեու (80 000 նստատեղ)Մրցավար` Ֆերնանդեզ Բորբալան Կորուստներ խաղից առաջ`Ռեալ Մադրիդ` Կարվալյո (վնասվածքի պատճառով)Բարսելոնա` Աֆելլայ (վնասվածքի պատճառով)Ռեալ Մադրիդի կազմը` Կասիլյաս; Մարսելո, Պեպե, Ռամոս, Կոենտրաո; Ալոնսո, Լաս (Լաս, 62″), Օզիլ (Կակա, 58″), Դի Մարիա (Հիգուային, 67″), Ռոնալդո; ԲենզեմաԲարսելոնայի կազմը` Վալդես; Աբիդալ, Պույոլ, Պիկե, Ալվես; Բուսկետս, Չավի, Ինիեստա (Պեդրո, 88″); Ալեքսիս (Վիլյա, 83″), Ֆաբրեգաս (Կեյտա, 78″) և Մեսսի Գոլեր`1 – 0 Բենզեմա (1″)1 – 1 Ալեքսիս (30″), փոխանցումը` Մեսսի1 – 2 Մարսելո (54″), ինքնագոլ1 – 3 Ֆաբրեգաս (66″), փոխանցումը` Ալվես  




Լրահոս