Armenian text to speach

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Չարենցավանի եկեղեցու մեջ քաղաքացուն սպшնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ եկեղեցու ներսում հարվածներ են հասցրել ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։ Ենթադրյալ մարդասպանին վնասազերծել են, դանակը հայտնաբերվել է։

ArmLur.am-ը դեպքի վայրից ներկայացնում է իրավիճակը։

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ սպանվածի սանիկը օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել էր, և այսօր նրա թաղման արարողությունն էր։ Կասկածյալը մտնելով եկեղեցի՝ հենց այնտեղ դանակի մի քանի հարված է հասցրել ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը։

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքը՝ դանակը։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




Լրահոս