Ավտովթար Երեվանում. Իրար են բախվել Լադան եվ Աուդի Q7-ը (ֆոտոշարք, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դեկտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել, Աուդի Q7 մակնիշի, 58 ՏՍ 555 համարանիշի և  Սոֆիա տաքսի ծառայությանը պատկանող Լադա մակնիշի, Տ 6250 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Լադայի վարորդ՝ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ 42-ամյա Արմեն Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվեց Էրեբունի բժշկական կենտրոն: Աուդին վարել է 22-ամյա Արման Աղաբաբյանը: 




Լրահոս