Վարչապետը չի աջակցել երիտասարդ կոմպոզիտորներին,իսկ մշակույթի նախարարության բյուջեն չի հերիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ տարի է, հայ երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները միավորվել են: Հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորման հիմնադիր նախագահ Արսեն Բաբաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը իրենց համար առաջին խնդիրը համարեց այն որ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները չեն հնչեցնում Կոնսերվատորիայի կամ Երիտասարդական նվագախմբերի կողմից:”Այս հարցով նույնիսկ դիմեցինք վարչապետին, ով խոստացավ աջակցել, սակայն այդպես էլ ոչինչ չարեց”,-ասաց երիտասարդ կոմպոզիտորը:Ըստ նրա` իրենց կառույցը ոչ մի եկամուտ չի հետապնդում, իսկ միջոցառումներն անցկացվում են մշակույթի նախարարության աջակցությամբ: Սակայն նրա խոսքերով` մարզերում առաջիկա համերգային ծրագրերն արդեն մշակույթի նախարարությունը հրահանգել է կրճատել` պատճառաբանելովՙ որ ֆինանսները չեն հերիքում:




Լրահոս