Time ամսագիրը տարվա մարդ է ճանաչել ցուցարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Time ամսագիրը տարվա մարդ է ընտրել աբստրակտ “ցուցարարին”,-հաղորդում է Associated Press-ը:  Ամսագիրը հիշեցնում է բարեփոխումների եւ ժողովրդավարական ազատությունների համար պայքարող “Արաբական գարնան”, ֆինանսական էլիտայի դեմ հանդես եկող “Գրավեք Ուոլ Սթրիթը” ակցիայի մասնակիցներին, ինչպես նաեւ Պետդումայի ընտրությունների կեղծումների դեմ բողոքող ռուսներին: Վարկանիշային աղյուսակը կազմողները համոզված են, որ քաղաքական եւ տնտեսական դրությունից դժգոհող քաղաքացիները էական ազդեցություն են գործում գլոբալ գործընթացների վրա՝ փոխելով դրանք դեպի լավը: Անցյալ տարի Time-ը տարվա մարդ է ճանաչել Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Ավանդաբար Time ամսագիրն իր վերջին համարում ընտրում է տարվա մարդ՝ հաշվի առնելով անցնող տարում նրա ունեցած ազդեցությունը: Ավելի վաղ տարվա մարդ են ճանաչվել Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը, Ջորջ Բուշը, Վլադիմիր Պուտինը եւ համացանցի օգտատերը: 




Լրահոս