Վահան Զատիկյանի որդու սպանությունը բացահայտվում է (Տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը  հաղորդագրություն է տարածել եւ հայտնել, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, “Լեդի Հակոբ” մականունով հայտնի Հակոբ Հակոբյանի եղբորորդու այսօրվա ձերբակալությունը կապվում է տարիներ առաջ կատարված աղմկահարույց սպանության հետ։  Արդեն պաշտոնապես տեղեկացվում է, որ իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցները բերման են ենթարկել 2006 թվականից հետախուզվող, 1978 թ. ծնված Ստեփան Հակոբյանին: Գործը, որով նա հետախուզվում էր, ժամանակին ստացել էր հասարակական հնչեղություն: 2006 թվականի հունիսի 22-ին Երեւանում կրակոցներ հնչեցին: Ոստիկանության ամփոփագրերում դեպքը ներկայացվեց այսպես. “Ժամը 14.45-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձն “ԱԿ-74” տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդ, 1980 թ. ծնված Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է և հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 1969 թ. ծնված Կարինե Սարգսյանը”: Կասկածյալի նկատմամբ հայտարարվեց հետախուզում` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Այսօր Ստեփան Հակոբյանի հետ բերման են ենթարկվել նաև 1968 թ. ծնված Աշոտ Հակոբյանն ու 1971 թ. ծնված Արայիկ Եղիազարյանը, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանությունը հայտնում է, որ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:  




Լրահոս